Թեհրանում այրել են Իսրայելի ու Մեծ Բրիտանիայի դրոշները:
Ուրբաթօրյա աղոթքից հետո Թեհրանի ուսանողները հանրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն ցուցարարների, ովքեր հարձակվել էին Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա:
Mignews.com-ը հայտնում է, որ ցուցարարների կարգախոսն է եղել «Մա՛հ Բրիտանիային»: Հանրահավաքի վերջում էլ այրել են Բրիտանիայի ու Իսրայելի դրոշները:











































