Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի որակազրկի կատալոնական «Բարսելոնա»-ի կենտրոնական պաշտպան Խերար Պիկեին: Ֆուտբոլիստը բաց կթողնի Լա Լիգայի 15-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Լևանտե»-ի դեմ հանդիպումը, քանի որ 14-րդ տուրի «Ռայո Վալլեկանո»-ի հետ խաղում ստացավ իր 5-րդ դեղին քարտը:
Մադրիդյան ԶԼՄ-ները պնդում էին, որ Պիկեն «Ռայո Վալլեկանո»-ի դեմ խաղում դեղին քարտը ստացել է միտումնավոր: Սակայն այդ խաղի գլխավոր մրցավար Պերես Լասան 112-րդ հոդվածի խախտում չի արձանագրել, ըստ որի` ֆուտբոլիստն, ով դեղին քարտ է ստացել միտումնավոր, պետք է որակազրկվի 2 խաղով տուգանվի 600 եվրո:












































