Հայտնի ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանի ղեկավարած «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը ծրագրել է 25-40 տոկոսով մեծացնել ինվեստբանկի բաժանմունքի աշխատակազմը: Ընկերության մեջ ներառվելու է «Սբերբանկի» ինվեստխմբավորումը, որի արդյունքում մրցակցություն կստեղծվի «ՎՏԲ Կապիտալի» համար: Ընկերության համաղեկավար Թոդ Բերմանն ասել է, որ իրենք ցանկանում են ուժեղացնել ինվեստբանկային ուղղությունը։
«Տրոյկա Դիալոգը»-ը հույս ունի ֆինանսական ճգնաժամի ավարտին իրեն ձուլել մի քանի այլ ընկերություններ։ Ըստ RBC daily-ի՝ «Տրոյկա Դիալոգ»-ը նախատեսում է իրականացնել 70 գործարք, որոնք այժմ գտնվում են մշակման փուլում։