Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

Կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման առաջին երաշխիքը քաղաքական կամքն է. Ա. Սաքունց

Կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման առաջին երաշխիքը քաղաքական կամքն է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը`մեկնաբանելով Transparency International միջազգային կազմակերպության հրապարակած կոռուպցիոն վարկանիշային աղյուսակը: Ա. Սաքունցը բնական է համարում, որ կոռուպցիայի ընկալման տեսակետից Հայաստանը զիջել է դիրքերը: Ըստ նրա` Հայաստանում կոռուպցիայի տարածվածությունը և կոռումպացվածությունը մեծացել են և համապատասխանում են Transparency International-ի հրապարակած տվյալներին:

Անդրադառնալով ՀՀ ամենաբարձր կոռուպցիոն ռիսկեր արձանագրած ոլորտներին`նա ասաց, որ շատ բարդ է տարանջատել այն բնագավառները, որոնք առավել կոռումպացված են: Նրա համոզմամբ` առավել մտահոգիչ են ռեսուրսների սեփականաշնորհման ընթացքում կոռուպցիոն ռիսկերը:

«Օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի խախտումը թե՛ տնտեսության բնագավառում, թե՛ պետական միջոցներից օգտվելու բնագավառում, թե՛ սոցիալական բնագավառում, թե՛ զինված ուժերի կոռուպցիոն դրսևորումները, թե՛ ընդհանրապես վերահսկողության տեսակետից բավականին տարածված են հասարակության շրջանում»,- նկատեց իրավապաշտպանը` շարունակելով, որ կոռուպցիայի առարկա են նաև վերջին ռեսուրսները, որոնք պետությունն ունի `թե՛ հանքային, թե՛ անտառանյութի, թե՛ շինարարության բնագավառում, թե՛ բյուջեի միջոցների իրացման: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահը զարմանում է, քանի որ չկա մի բնագավառ, որտեղ չլինեն կոռուպցիոն ռիսկեր: Նա նաև ցավով նշեց, որ արդարադատության, իրավապահ մարմինների բնագավառում կոռուպցիոն դրսևորումները նույնպես շատ են:

Ա. Սաքունցը չի տեսնում այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող էին արդյունավետ երաշխիքներ տալ, որպեսզի կոռուպցիան նվազեցվեր: «Չկա վերահսկողության այդպիսի արդյունավետ մեխանիզմ: Կան իրավապահ մարմիններ, որոնք պետք է վերահսկեն, բացահայտեն, կան վերահսկիչ ստուգող մարմիններ, որոնք պետք է վերահսկեն և նվազեցնեն»,- մեկնաբանեց իրավապաշտպանը`կարևորելով ընդունված որոշումների վերահսկողությունը նույնպես:

Ըստ Ա. Սաքունցի` մի քանի ձերբակալությունները, քրեական գործերի հարուցումները անհամաձայնեցված կոռուպցիայի արդյունք են, որը պայքար չէ կոռուպցիայի դեմ: Նրա համոզմամբ`կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման առաջին երաշխիքը քաղաքական կամքն է: «Երբ իշխանությունն ընտրվում է ազատ և արդար ընտրությունների միջոցով, դա քաղաքական կամքի երաշխիքն է»,- ամփոփեց Ա. Սաքունցը:

Նշենք, որ այսօր Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի 183 երկրներում կոռուպցիայի դրսևորման ամենամյա վարկանիշային աղյուսակը, ըստ որի Հայաստանը ունեցած 2,6 բալով նահանջել է 6 կետով՝ նախկին 123-րդ հորիզոնականից իջնելով 129-րդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում