Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ: Դեսպան Անրի Ռենոն ընդգծել է Տարոն Մարգարյանի ստանձնած պաշտոնի պատասխանատվության բարձր աստիճանն ու վստահություն հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական և տնտեսական կապերը հետագայում ևս կշարունակեն համաչափ զարգանալ:

Տարոն Մարգարյանը նախ կարևորել է Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի քաղաքների ու շրջանների հետ համագործակցությունը, ինչը ներկայում ոչ միայն բավականին ակտիվ է, այլև զարգացման լայն հեռանկարներ ունի:

«Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները նոր չեն և այսօր էլ բավական ամուր հիմքերի վրա են դրված: Մենք գործակցության համաձայնագրեր և ծարգրեր ունենք Փարիզի, Նիցի, Լիոնի, ինչպես նաև Իլ դը Ֆրանս շրջանի հետ: Վստահ եմ, որ դրանք հաջողությամբ իրականություն կդառնան և այսուհետ էլ ավելի կընդլայնվեն: Այդ հարցում ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Դեսպան Անրի Ռենոն պատրաստակամություն է հայտնել իր կողմից աջակցել ու օժանդակել երկուստեք կապերի ամրապնդմանն ու էլ ավելի խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Օգտվելով առիթից դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել հոկտեմբերին Երևանում անցկացված ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ գլխավոր վեհաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
«Այդ օրերին Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի պաշտոնական այցի շրջանակում ստորագրվեց բարեկամության և համագործակցության համաձայնագիր, որը, վստահ եմ, նոր լիցք կհաղորդի մեր գործակցությանը: Հույս ունեմ, որ հաջորդ տարի Ձեզ կհյուրընկալենք Փարիզում, և Ձեր այցը կդառնա կնքված համաձայնագրի կիրարկման գործնական փուլի մեկնարկը»,- նշել է Անրի Ռենոն:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նշելով, որ մարտի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի միամսյակը նույնպես բարձր մակարդակով կկազմակերպվի , մեկ անգամ ևս փաստել է, որ Երևանը կարևորում և բարձր է գնահատում ֆրանկոֆոն քաղաքների հետ համագործակցության սերտացումն ու ընդլայնումը:
«Երևանի քաղաքապետարանը պատրաստ է աջակցել այն բոլոր ծրագրերի իրականացմանը, որոնք միտված են տարբեր ոլորտներում Երևանի և ֆրանկոֆոն քաղաքների, մասնավորապես Ֆրանսիայի տարբեր քաղաքների միջև բարեկամական և գործակցային կապերի ձևավորմանն ու զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում