«Ավանդգարդ» թերթի թոխանցմամբ, Հանրային խորհրդի նախագահ և ԱԺՄ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը պատրաստվում է ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նա սկսել է ոչ միայն վերականգնել վաղուց փլուզված մարզային կառույցները, այլև բանակցություններ վարել ԱԺՄ-ից իբրև թե զատված «արբանյակ» կուսակցությունների ղեկավարների հետ:
Թերթը գրում է, որ իր աղբյուրների վկայությամբ, Արշակ Սադոյանն արդեն համաձայնել է ԱԺՄ-ին միավորել իր կուսակցությունը, բայց ահա Շավարշ Քոչարյանը որևէ դրական պատասխան չի տվել` չկամենալով ներքաշվել ընտրական գործընթացների մեջ և կորցնել արտգործնախարարի տեղակալի պաշտոնը: