Monday, 13 05 2024
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քաղաքական հենարան չունեմ ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության մոտ. Կարեն Անդրեասյան

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը չի զգում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության աջակցությունը: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

«Քաղաքական հենարան չունեմ ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության մոտ: ՄԻՊ-ի միակ հենարանը քաղաքացիական հասարակության աջակցությունն է»,- նկատեց Կարեն Անդրեասյանը:

Անդրադառնալով գրասենյակ ստացվող դիմումներին`նա նկատեց, որ գործի վարույթ սկսելու համար իրեն անհրաժեշտ է մարդու կողմից ահազանգ ստանալ, իսկ մամուլում եղած հրապարակումները այս կամ այն երևույթի մասին գործի վարույթ սկսելու հիմք չեն կարող լինել: «Բացառություն են կազմում դեպքերը, երբ մարդը հաշմանդամ է կամ չի կարող զանգահարել մեզ, այդ դեպքում մենք ինքներս ենք զբաղվում նրա բարձրաձայնած խնդրով»,- նշեց նա:

Խոսելով իր մարզային վերջին այցերից` Կարեն Անդրեասյանը նկատեց, որ հանրապետության չորս մարզերում` Սյունիքում, Տավուշում, Շիրակում և Վայոց ձորում, քաղաքացիներն իրեն բողոքել են ամենատարբեր հարցերի շուրջ`սոցիալական ոլորտի խախտումներ, կենսաթոշակների բարձրացում, զինծառայողների ունեցած խնդիրներ և այլն: «Ինչ վերաբերում է մարզային գրասենյակներին, ապա պետբյուջեով ինձ մերժեցին մարզային գրասենյակներ բացել, սակայն ենթադրվում է, որ ամենաուշը փետրվարի 1-ից այդպիսի 6 գրասենյակներ, այնուամենայնիվ, կբացվեն»,- նկատեց նա:

Անդրադառնալով ՄԻՊ գրասենյակի ստացած դիմումների վիճակագրությանը` Կարեն Անդրեասյանը նկատեց, որ 2011-ի մարտից իրենք ստացել են ընդհանուր առմամբ 2904 դիմում, որից 1307-ը`գրավոր, 1597-ը`բանավոր: «Բողոքներից 220 -ը վերաբերում են ոստիկանությանը, 194-ը` դատարաններին, 152-ը` Աշխատանքի նախարարությանը, 116-ը` Երևանի քաղաքապետարանին, 48-ը` Պաշտպանության նախարարությանը, 38-ը` ՔԿՀ-ներին, 35-ը` դատախազությանը, 32-ը` անձնագրային և վիզային վարչությանը, 30-ը` կադաստրի պետական կոմիտեին: Գրավոր դիմումներից 802-ը Երևանից են: Միակ տեղը, ուր դիմումների պակաս կա, Լոռու մարզն է: Երևանից հետո այս տարի առաջատարը Կոտայքի մարզն է»,- ասաց ՄԻՊ-ը` հավելելով, որ Մարտի 1-ի զոհերի հարազատներից դիմումներ մինչ այժմ չի ստացել, իսկ գրավոր դիմումներից դրական լուծում ստացել են 123-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում