Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում կոնսերվացման քաղաքականություն է վարում. թուրքագետ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը, թե՝ ինքը հույս ունի մի օր Գյումրիից Կարս ուղևորվել, ինչպես նաև Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հայտնած կարծիքը, թե՝ հայ-թուրքական արձանագրությունները դեռ կարող են քվեարկության դրվել թուրքական խորհրդարանում, չեն նշանակում, որ ամերիկյան կողմը սկսել է կրկին առանձնահատուկ ուշադրություն դարձնել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին. այս հայտարարությունները հերթականներից են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Չեմ կարծում, որ հայ-թուրքական գործընթացում սկզբունքային, նոր զարգացումներ կան, որովհետև դրա նախանշանները չեմ տեսնում: Միակ բանը, որի վրա հենվում են բոլոր լավատեսական մոտեցումները, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հայտարարությունն է, որ հայ-թուրքական արձանագրությունները դեռ կենդանի են: Բայց դրա կողքին կան թուրք պաշտոնյաների բազմաթիվ այլ հայտարարություններ, որոնք վկայում են, որ Թուրքիան ներկա փուլում Հայաստանի հետ հարաբերություններում պատրաստ չէ սկզբունքային քայլեր անելու: Թուրքիայի հետաքրքրություններն այժմ Մերձավոր Արևելքում են: Կարծում եմ՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում կոնսերվացման քաղաքականություն է վարում»,- նկատեց թուրքագետը:

Վերադառնալով հայ-թուրքական գործընթացն ակտիվացնելու ամերիկյան կողմի հորդորներին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ հայտարարություններ մինչ այժմ արվել են ամեն հարմար առիթով: «Ամերիկացիները կողմնակից են հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը և այս հարցով թուրքերի հետ մշտական երկխոսության մեջ են»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում