Թոմ Հենքսը մտադիր է խաղալ «Կենդանիների այգում» (In the Garden of Beasts) ֆիլմում:
Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, ֆիլմը էկրանավորվելու է ամերիկացի գրող Էրիկա Լարսոնի համանուն գրքի հիման վրա: Լարոսնի գործը իր հերթին հիմնվել է իրական դեպքերի վրա: Գրքում պատմվում է Գերմանիայում ԱՄՆ դեսպան Վիլյամ Դոդի ընտանիքի մասին: Դեպքերը տեղի են ունենում 1930-ական թվականներին:
Դոդը Գերմանիա է ժամանաում իր կնոջ և երկու երեխայի հետ: Նրա ավագ դուստրը` Մարթան, միանգամից ունենում է մի քանի սիրավեպեր, մասնավորապես՝ ոստիկանի և խորհրդային լրտեսի հետ: Ժամանակ ընթացքում Դոդի ընտանիքը սկսում է վերանայել իր վերաբերմունքը երկրում հաստատված վարչակարգին (հիմնականում՝ դրական):
Ֆիլմի արտադրությամբ զբաղվելու է Հենքսի Playtone ընկերությունը: Եթե նույնիսկ դերասանը ֆիլմում դեր չստանձնի, հանդես կգա որպես նրա պրոդյուսերներից մեկը:
Ներկայումս Թոմ Հենքսը աշխատում է մի քանի նախագծերի վրա: Նրանից մեկը Դևիդ Միտչելի «Ամպոտ ատլաս» (Cloud Atlas) վեպի էկրանավորումն է, որի աշխատանքներով զբաղվում են միանագամից երեք ռեժիոսորներ` Թոմ Թիքվեր, Էնդի և Լանա Վաչովսկիներ: