Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Իտալացի բուժակը սպանել է 7 հիվանդների՝ իրեն համարելով Աստծո ընտրյալ

Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ սերիական մարդասպանի, որն աշխատել է ծերերի և միայնակների առողջարանում: Ինչպես հաղորդում է իտալական La Repubblica թերթը, հանցագործը 2008 և 2009 թթ. հաշվեհարդար է տեսել տարեց հիվանդների հետ՝ իրեն երևակայելով Աստծո ընտրյալ:

Քննիչների տվյալներով՝ 66-ամյա բուժակ Անջելո Ստացցին սպանել է առնվազն 7 մարդու՝ նրանց ներարկելով ինսուլինի մահացու չափաբաժին: Իտալական մամուլը մարդասպանին տվել է «Մահվան և Մոնտելիբրետիի հրեշտակ» անվանումը:

Դատական գործի մեջ նշվում է, որ Ստացցին «դանդաղ է սպանել իր զոհերին՝ իմունիտետն իջեցնող հոգեմետ դեղամիջոցների օգնությամբ նրանց նախապատրաստելով մահվան, և միայն դրանից հետո անցել է ինսուլինին՝ ներարկելով հսկայական, մահացու, նորման 50 անգամ գերազանցող չափաբաժին: Ներարկումները մարդկանց գցել են կոմայի մեջ, իսկ հետո հանգեցրել նրանց մահվան:

Ինքը՝ Ստացցին, հայտարարել է, թե պատահաբար չէ, որ ինքը ծնվել է դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ծննդյան օրը: Նա նաև պնդում է, որ «մոտ է գտնվում Աստծուն»: Սակայն քննիչներն առայժմ չեն շտապում նրա «աստվածային» առաքելությունները համարել սպանության դրդապատճառ:

Մահվան հրեշտակի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է բավական մեծ քանակությամբ ինսուլին:

Նշենք, որ մարդասպանին հաջողվել է հայտնաբերել միայն այդ հանցագործություններից մեկ տարի անց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում