News Georgia-ի փոխանցմամբ՝ այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Այդ այցի շրջանակներում Վրաստանի նախագահական նստավայրում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր։
Դրանցից մեկը մասնավորապես առնչվում է Վրաստանիու Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարությունների միջև համագործակցությանը։
Սահմանային գոտում համագործակցելու համաձայնագիր է կնքվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ու Վրաստանի ՆԳՆ-ի միջև։ Համագործակցության համաձայնագիր է կնքվել նաև երկու երկրների կառավարությունների միջև։
Այս ամենի հետ մեկտեղ, ստորագրվել է Հայաստանի ու Վրաստանի արտգործնախարարությունների միջև համագործակցության արձանագրություն։