ԱՄՆ հարավային մի քանի նահանագներում աննախադեպ երաշտները այս տարի հանգեցրել են Սուրբծծնդյան եղևնիների պակասի: Տեխասում և Օկլահոմայում չորացել է հատուկ վայրում աճեցվող եղևնիների 90 տոկոսը:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, Տեխասի գիտական հասարակության ներկայացուցիչ Թրևիս Միլլերը հայտնել է, որ նմանատիպ երաշտ եղել է 500 տարի առաջ: Տեխասում մեկ տարվա ընթացքում տեղումների քանակը ընդամենը 280 մմ է եղել, մինչդեռ միջին վիճակագարական նորմայի համաձայն` այն պետք է լինի 600 մմ մեկ քառակուսի մետր վրա: Օկլահոմայում նույնպես նորմայից քիչ է` մեկ քառակուսի մետրի վրա 470 մմ:
Երաշտը ԱՄՆ հարավի ագարակատետերի համար լուրջ ֆինասնական խնդիրն է առաջացրել:
Սպասվում է, որ այս տարի Տեխասի և Օկլահոմայի բնակիչները Ծննդյան տոների համար եղևիներ կստանան երկրի հյուսիսիային նահանգներից և Կանադայից: