Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ջիվան Գասպարյան. «Ես Ծառուկյանի տեղը լինեի, ընտրություններին չէի մասնակցի»

Բոլորովին վերջերս կազմավորվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի մշակույթի աջակցման խորհուրդը, որին Գագիկ Ծառուկյանը տրամադրել է 100 միլիոն դրամ: Մշակութային հարցերով խորհրդի նախագահը Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն է, խորհրդի կազմում են Ջիվան Գասպարյանը, Ժիրայր Ալթունյանը, Մհեր Նավոյանը, Արամ Իսաբեկյանը, Արա Խզմալյանը և ուրիշներ: Խորհրդի անդամները հավատացնում են, որ աջակցելու են տաղանդավոր ստեղծագործողներին: Թե ինչ նկատի ունի Ռոբերտ Ամիրխանյանը, երբ ասում է` մեր երկրում մշակութային գործոնը պետք է ակտիվացնել և տեր կանգնել ստեղծագործական հայտեր ներկայացնողներին, դժվար է պատկերացնել:

Խորհրդի անդամներից դուդուկահար Ջիվան Գասպարյանին այս կապակցությամբ մի քանի հարց ուղղեցինք:

– Պարոն Գասպարյան, մշակույթի աջակցման խորհուրդ ստեղծելով` հույս ունեք մշակույթի անառողջ վիճա՞կն առողջացնել: Արդյոք դա հնարավոր համարո՞ւմ եք:

– Նախ, ինչ արվել է, դրական իմաստ ունի: Մենք ունենք տաղանդավոր երեխաներ, որոնք հնարավորություն չունեն: Այդ գումարով մենք պետք է այդ երեխաներին, երիտասարդ կադրերին օգտակար լինենք: Մի խոսքով, այդ նպատակը պետք է անպայման իրագործվի, որովհետև հրաշալի միտք է, և բավականին գումար է տվել Ծառուկյանը:

– Իսկ այն, որ արդեն օլիգարխներն են մշակույթին ուշադրություն դարձնում, սա դրակա՞ն եք համարում, այս միջոցով հնարավո՞ր է նրանց միջոցով մշակութային զարգացմանը հասնել:

– Դե, եթե այսօր երկիրը հնարավորություն չունի, ուրեմն հարուստները պետք է տիրություն անեն այդ խեղճուկրակներին, բա ոնց պետք է լինի: Իհարկե, մենք լավ տղաներ ունենք, որ անգամ Երևանում չեն ապրում, ՀՀ քաղաքացի չեն, շատ լավ բաներ են անում, և մենք պետք է նրանց ավելի ոգևորենք, տրամադրենք, օրինակ` Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, «Յունիբանկը», Ռուբենը… կարգին ժողովուրդ են, և նրանք լավ-լավ բաներ են անում մեր քաղաքի համար, մեր երկրի համար, մենք պետք է դա գնահատենք: Եթե մենք չգնահատենք իրենց, իրենք պետք է նեղվեն, չէ՞, ասեն` մենք մեր երկրի համար լավ բան ենք անում, էդ էլ չի անցնում: Իսկ երկիրն էլ ի վիճակի չէ այդ հարցերով զբաղվի, տիրություն անի: Այսօր այդպես է իրավիճակը, վաղը կարող է փոխվի: Ես սրանք բոլորը համարում եմ դրական, և լավ կլինի, որ ունևոր հայերը օգնեն իրենց երկրին, ծերերին, մարդիկ կան, որոնք հնարավորություն չունեն, շատ լավ կլիներ, որ ծերերի համար մի տեղ սարքեին: Ամերիկայում, օրինակ, նման ծերերի հաստատություն կա:

– Արդյոք պետության խնդի՞րը չէ նման հարցերով զբաղվելը: Սրանք արդյոք մեր երկրի՞ խնդիրները չեն և երկի՞րը չպետք է լուծի այս հարցերը, ոչ թե մեծահարուստները:

– Բայց եթե երկիրը հնարավորություն չունի, ո՞վ պետք է անի: Իհարկե, որ երկիրը անի, շատ լավ կլինի:

– Ինչո՞ւ չստացվեց քսան տարվա ընթացքում ստեղծել այդ հնարավորությունը:

– Չեմ կարող պատասխանել, դուք իրենց պետք է հարցնենք, ես ի՞նչ գիտեմ` ինչ է, ոնց է: Ընդհանրապես աշխարհում ընդունված կարգ է. հարուստները միշտ օգնում են իրենց ժողովրդին: Եթե կարգին մարդիկ են, իրենց երկիրը սիրում են, թող էլի տարբերեն իրենց ծնողից, բայց մեծ մարդիկ են, եթե կարող են, թող օգնեն նրանց: Ես պետության մասին հարցեր չեմ ուզում շոշափել, պետությունը երևի հազար տեսակ ճեղքվածքներ ունի, համ էլ ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց մեր լավ տղաները, հայերը, որ օգտակար են լինում մեր ժողովրդին, դրական եմ համարում և ողջունում իրենց:

– Դուք Գագիկ Ծառուկյանի` 100 միլիոն դրամի հատկացումը արդյոք չե՞ք կապում նախընտրական պրոցեսների հետ:

– Չեմ կարծում, թե ինքը դրա կարիքը ունի, ինքը կարգին տղա է, հրաշալի մարդ է, օգնում է, ինչ որ անում է, լավ է անում: Ամեն ինչ վերագրենք ուրիշ բաների, սա էլ սիրուն չի լինի: Ես դեռ չեմ լսել, որ ինքն ուզում է պրեզիդենտի բաների մեջ խառնվի, բայց ես իր փոխարեն լինեի, ոչ էլ թեկնածությունը կդնեի:

– Իսկ եթե դներ, իրեն` որպես նախագահի, կընտրեի՞ք:

– Երբ ընտրությունները կլինեն, այն ժամանակ այդ հարցին ես կպատասխանեմ: Բայց ինքը կարգին մարդ է, ես հարգում եմ իրեն:

– Լավ, խորհուրդը, որը ստեղծել եք, ի՞նչ գերխնդիր ունի:

– Հիվանդ էի, նիստին չէի գնացել, բայց հետագայում կիմանամ, եթե պետք լինի, կասեմ: Մենք տասնմեկ հոգի ենք, մենք պետք է որոշենք, կարգին երեխեքին օգնենք:

Ես համարում եմ այս ամենը ճիշտ ուղի, և թող բոլոր մեծահարուստները օրինակ վերցնեն Ծառուկյանից, և իրենք էլ օգտակար լինեն ժողովրդին:

Ես պոլիտիկա չեմ սիրում, չեմ հարգում, պոլիտիկան ժողովրդին խանգարում է ապրել, շփոթության մեջ է գցում ժողովրդին:

– Ըստ Ձեզ` մեր ժողովուրդը շփոթվա՞ծ է:

– Շփոթված են, չգիտեն ինչ անեն, դեռ պարզ չէ, ես չեմ զբաղվում այդ հարցերով, ես ուզում եմ ճիշտը խոսել:

– Ձեզ երբեք քաղաքականությունը չի՞ հետաքրքրել:

– Հետաքրքրել է մի ժամանակ, բայց երևի ինձնից խելոքներ կան, որ կարող են քաղաքականությամբ հետաքրքրվել: Սա շատ պատասխանատու հարց է: Պետք է շատ փորձառու լինես, որ կարողանաս քաղաքական հարցերի մեջ խառնվել, հնարավոր է` ես մի բան ասեմ, սխալ դուրս գամ, դրա համար չեմ ուզում ժողովրդի մեջ կիսվել: Ես արվեստի մարդ եմ, իմ արվեստով եմ զբաղվում:

– Իսկ որպես արվեստագետ` Ձեզ հետաքրքրո՞ւմ են երկրի հասարակական խնդիրները, մասնավորապես` արտագաղթը և այլն:

– Այո՛, մտահոգում է: Բայց քաղաքականությանը չեմ խառնվում, որովհետև չեմ սիրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում