«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստն անդրադարձել է Իրանի նկատմամբ սահմանված արևմտյան նոր պատժամիջոցներին.
«Իրանի էներգետիկ ու նավթաքիմիական ոլորտի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները հանդիսանում են անարդյունավետ վրեժ։ Այդ պատժամիջոցները հիմնականում կրում են քարոզչական բնույթ և հազիվ թե կարողանան որևէ կերպ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա։
Իրանի ժողովուրդը դատապարտում է այդ միջոցները, սակայն դրանց ընդունումը ոչինչ չի փոխում։ Դրանք որևէ կերպ չեն ազդի երկրի վիճակի վրա»։
Հիշեցնենք, որ երեկ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան։ Ֆրանսիան իր հերթին սպառնում է վարվել նույն կերպ։







































