Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Էմմանուել Էմենիկեն, ով «Լոկոմոտիվ»-ի հետ խաղում իր հաշվին ձևակերպեց դուբլ, կրկնեց Նիկիտա Սիմոնյանի` 1950 թվականի ցուցանիշը:
Այդ ժամանակ Սիմոնյանն, ով հանդես էր գալիս «Սպարտակ»-ի կազմում, մեկ մրցաշրջանի ընթացքում «Լոկոմոտիվ»-ի դարպասը նույնպես 5 գնդակ էր խփել:
Նշենք, որ Էմենիկեն ընթացիկ մրցաշրջանում շատ հաջող է հանդես գալիս «Սպարտակ»-ի կազմում և դարձել է իր թիմի հարձակման առաջատարը:









































