Friday, 19 06 2026
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը

Շփման գծում կատարվող միջադեպերից հետո ադրբեջանցիների հանդեպ պետք է ձեռնարկել պատժիչ գործողություններ. քաղաքագետ

Այն, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կատարվող միջադեպերից հետո ադրբեջանցիների հանդեպ պետք է պատժիչ գործողություններ ձեռնարկել, և որ դրանք արդյունավետ են` հաստատ է: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Պատժիչ գործողություններն անհրաժեշտություն են: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հայ զինծառայողների սպանությունները եկան ապացուցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Գաբալայում հայտնած այն միտքը, որ ղարաբաղյան հակամարտությունը ակտիվ է և ոչ` սառեցված, և Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով լուծել խնդիրը»,- նկատեց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով` սահմանին կատարվող միջադեպերի առնչությամբ միջազգային հանրությունը վաղ թե ուշ կարձագանքի:

«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջազգային ուժերի կողմից անընդհատ մոնիտորինգներ են իրականացվում: Եթե միջազգային հանրության առանձին ներկայացուցիչներ չեն անդրադառնում ադրբեջանական կողմի ցուցաբերած ագրեսիային, ապա գոնե մամուլը գրում է այդ մասին»,- նկատեց քաղաքագետը:

«Այն, որ ադրբեջանական բանակում կորուստները շատ են`միանշանակ է: Միայն այս տարվա ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են 108 զոհերի մասին»,- հավելեց նա:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին նկատեց, որ սահմանին կատարվող սպանություններով ադրբեջանական կողմը փորձում է բարոյապես թուլացնել նախազինակոչային շրջանում գտնվող հայ ապագա զինվորներին, ստիպում վախենալ և խուսափել սահմանային դիրքերում ծառայելուց:

«Հարաբերական անդորրը մեծ լարվածության արդյունք է, հակառակորդին երբեմն պետք է հուժկու հարվածներ հասցնել»,- նկատեց նա:

Անդրադառնալով ղարաբաղյան պատերազմի վերսկսման թեմային` Մելիք-Շահնազարյանը նախ նկատեց, որ բանակցային գործընթացի ձախողումն արդյունք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած քաղաքականության:

«Չեմ կարծում, որ պատերազմի վերսկսումն այս պահին հնարավոր է: Ադրբեջանում հիանալի հասկանում են, որ չեն կարող հաջողություններ գրանցել հայերի դեմ պատերազմում: Հակառակ դեպքում չէին վարանի»,-համոզմունք հայտնեց քաղաքագետը:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին ավելացրեց, որ պատերազմի վերսկսման հավանականությունը միշտ կա, և այն երբեք չի կարելի բացառել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում