Զինվորական դատարանը 2011 թվականի դեկտեմբերի 16-ին սկսելու է WikiLeaks-ի ենթադրյալ տեղեկատու ռեսուրսի` Բրեդլի Մենինգի գործի քննությունը:
Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, Պենտագոնի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մենինգի դատավարության սկսվել է նոյեմբերի 21-ին:
ԱՄՆ պաշպանության նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ դեկտեմբերի 16-ին զինվորական դատարանը Մերիլենդ նահանգի Ֆորտ Միդ բազայում Մենինգի գործի շրջանակներում սկսելու է գործի լսումները զինվորական արդարադատության օրենսգրքի «32 հոդվածով»:
Բրեդլի Մենինգը ձերբակալվել էր 2010 թվականին: Ըստ զինվորական քննիչների` 2009 թվականի վերջից մինչև 2010 թվականի սկզիբը նա պաշտպանված զինվորական ցանցերից անօրինական ներբեռնել է բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր, որոնք այնուհետև փոխանցել է երրորդ անձանց:
Ենթադրվում է, որ փաստաթղթերը փոխանցվել են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Ընդ որում, Մենինգի դեմ ներկայացված մի քանի տասնյակ կետերից կազմված պաշտոնական մեղադրանքի ցուցակում ո՛չ Ասանժը, ո՛չ WikiLeaks-ը չեն հիշատակվում:
Մենինգին մեղադրում են նաև թշնամուն օգնելու մեջ, ինչը ամերիկյան օրենքով նախատեսում է մահապատիժ: Եթե Մենինգը դատապարտվի այդ հոդվածով, զինվորական քննիչները մտադիր են միջնորդություն ներկայացնել` մահապատիժը փոխարինելու ցմահ բանտարկությամբ:











































