Ինչպես տեղեկացնում է բրիտանական մամուլը, «Լիվերպուլ»-ն ու «Արսենալ»-ը հանդիսանում են «Բարսելոնա»-ի ձախ պաշտպան Էրիկ Աբիդալի տրանսֆերի ձեռքբերման գլխավոր հավակնորդները:
Ֆրանսիացու պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2012թ.-ի ամռանը և ֆուտբոլիստն արդեն մերժել է «Բարսելոնա»-ի` պայմանագրի ժամկետի երկարաձգման առաջարկը: Աբիդալի գործակալը հայտարարել է, որ պաշտպանը ցանկանում է հեռանալ Իսպանիայից:
Միևնույն ժամանակ Լա Լիգայի գործող չեմպիոնը սկսել է փոխարինող փնտրել Աբիդալին: Դիտարկվում են «Տոտտենհեմ»-ի ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի և «Վալենսիա»-ի ձախ եզրային Խորդի Ալբայի թեկնածությունները:










































