NBA-ի ակումբների ղեկավարները ցանկանում են հաջորդ շաբաթ հանդիպել խաղացողների արհմիության հետ, սակայն բասկետբոլիստներն այդ առաջարկն առայժմ չեն ընդունել:
Ակումբների ղեկավարներն ամեն կերպ ցանկանում են համաձայնության գալ և փրկել մրցաշրջանը: Այդ դեպքում այն կմեկնարկի դեկտեմբերի 25-ին և բաղկացած կլինի 50 խաղերից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բասկետբոլիստների արհմիությունը տեղեկացրել էր, որ խաղացողները պատրաստ են ստեղծել սեփական լիգա:




































