Այսօր կայացավ Հրազդանի երկաթահանքի դեմ պայքարող աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հինգշաբթի օրը՝ Հրազդանի «ՇՊԱԿ»-ի գրասենյակում:
Նշենք, որ օրեր առաջ Հրազդանի երկաթահանքի դեմ պայքարող աշխատանքային խումբը Հրազդանում փորձել էր ծանոթանալ, թե ինչ փուլում են գտնվում երկաթահանքի հորատման աշխատանքները: