NBA-ի բասկետբոլիստների արհմիության գլխավոր տնօրեն Բիլլի Հանթերը հայտարարեց, որ խաղացողները կարող են ստեղծել սեփական լիգա, որը կմրցակցի NBA-ի հետ.
«Հնարավոր է, որ մենք ստեղծենք սեփական լիգա: Խաղեր անցկացնելու համար մենք ունենք համապատասխան մարզադահլիճներ: Եթե չկարողանանք համաձայնության գալ Madison Square Garden-ի հետ, կարող ենք բանակցել St John-ում խաղեր անցկացնելու համար»,- Հանթերին մեջբերում է ամերիկյան մամուլը:








































