Արաբական երկրների լիգան Սիրիայի նկատմամբ նոր ճնշումներ է նախատեսում: Այս մասին տեղեկացնում է Washington Post–ը։
Կիրակի օրը Արաբական երկրների լիգան որոշում է ընդունել Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին, քանի որ ուրբաթ օրը լրացել էր Սիրիայի կառավարությանը տրված` ցուցարարներին ճնշելը դադարեցնելու և միջազգային դիտորդների մուտքը երկիր թույլատրելու վերջնաժամկետը:
Մի խումբ արաբական երկրներ կիրակի օրը մերժել էին Սիրիայի՝ դիտորդների առաքելության բնույթը փոխելու մասին առաջարկությունները: Լիգայի անդամները հայտնել էին նաև, որ եկող հինգշաբթի օրը նախատեսում են քննարկել Սիրիայի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կիրառելու և նրան Լիգայից հեռացնելու հարցերը:
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Ալ-Մուալեմը, ելույթ ունենալով Դամասկոսում, վերջնաժամկետն անվանել էր «ոչ կարևոր», և ասել որ նոր առջարկություններ կուղարկի Արաբական լիգայի ղեկավար Նաբիլ Էլ–Արաբիին:
Նա ասել էր նաև, որ արաբական երկրները անտեսում են Հոմս քաղաքում գործող զինված խմբվորումների գոյությունը, ինչը սպառնում է Սիրիայի ինքնիշխանությանը:









































