Նորաձևության դիզայներ Մարկ Ջեյկոբսի նոր հավաքածուն առևանգվել է Փարիզից Լոնդոն տանող ճանապարհին: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Գարուն-ամառ-2012 հավաքածուի ցուցադրումը, որը պետք է տեղի ունենար այսօր, հետաձգվել է: Այս մասին հաղորդում է Marc Jacobs դիզայներական տան մամլո ծառայությունը:
Լոնդոնյան ոստիկանության աշխատակիցներն արդեն զբաղվում են առևանգման գործով: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ հետաքննությունը մի քանի տարբերակով է ընթանում: Դրանցից մեկի համաձայն՝ զգեստի բացառիկ տեսակները կարող են առևանգված լինել Marc Jacobs ապրանքանիշը կեղծողների հանձնարարությամբ: Ըստ մեկ այլ տարբերակի՝ այդ հավաքածուն ուղարկվել է ուրիշ ուղիով և հնարավոր է՝ այն շուտով գտնվի:
Չի բացառվում, որ հավաքածուի անհետացումը պարզապես գովազդային հնարք է:









































