ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ընթանում է շախմատի Տալի 6-րդ միջազգային հուշամրցաշարի 4-րդ տուրը:
Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով 60-րդ քայլում ոչ-ոքի ավարտեց պարտիան Վիշվանաթան Անանդի հետ:
Բացի Արոնյան-Անանդ մրցավեճից ավարվել են նաև Վլադիմիր Կրամնիկ-Վասիլի Իվանչուկ և Պյոտր Սվիդլեր-Բորիս Գելֆանդ մրցավեճերը՝ երկուսն էլ ոչ-ոքի:
Խիկու Նակամուրա-Յան Նեպոմնյաշչի և Մագնուս Կառլսեն-Սերգեյ Կարյակին մրցավեճերի զույգերը դեռ շարունակում են պայքարը: