NBA ակումբների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են լոկաուտի վերաբերյալ խաղացողների հետ բանակցությունների հնարավոր արդյունքը: Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկացմամբ ակումբների ղեկավարները գրեթե պատրաստ են Լիգայի մրցաշրջանի` չեղյալ համարվելուն:
«Մինչև դեկտեմբերի վերջը մենք ամեն ինչ կանենք համաձայնույան գալու համար: Ոչ ոք չի ցանկանում կորցնել մրցաշրջանը, բայց ղեկավարների գրեթե կեսը պատրաստ է գնալ այդ քայլին, որպեսզի արդյունքում կնքվի անհրաժեշտ համաձայնագիրը»,- նշել ակումբներից մեկի ղեկավարը:





































