Բրիտանացի ճանապարհորդուհի Ֆիլիսիտի Ասթոնը պատրաստվում է դահուկներով հարավային բևեռով միայնակ անցնել Անտարկտիդան: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, 33-ամյա Ասթոնը 1700 կմ երկարությամբ ճանապարհը պատրաստվում է անցնել 70 օրում:
Ասթոնը նախատեսում է, որ իր ճամփորդությունը կավարտվի 2012 թ. հունվարի վերջին:
Այսպիսով, բրիտանուհին պատրաստվում է դառնալ առաջին մարդը, ում կհաջողվի միայնակ անցնել ամբողջ Անտարկտիդան` հույսը դնելով միայն սեփական մկանների վրա: Բացի այդ, այդպիսով նա կարող է դառնալ առաջին կինը, ով կարողացել է հաղթահարել այդքան մեծ տարածություն Անտարտիդայում:
Համաձայն արշավներ անցկացնելու Անտարկտիդյան պայմանագրի` Ասթոնը արբանյակային համակարգի միջոցով կապ կպահպանի փրկարարական խմբի հետ: