KM.RU-ի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի (Մեջլիս) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին պատմական սխալ է որակել Սիրիայի անդամակցության կասեցման վերաբերյալ Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) կայացրած որոշումը.
«ԱԵԼ-ի գործողությունները կարող են քաղաքացիական պատերազմ հրահրել Սիրիայում։ Սիրիական ճգնաժամից դուրս գալու միակ ելքը երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի կողմից սկսված բարեփոխումների անցկացման շարունակումն է։ Արևմուտքը չպետք է միջամտի Սիրիայի ներքին գործերին»: