«Ֆրանսիայում գողության մեղադրանքով ձերբակալվել են Ռուսաստանի, Վրաստանի ու Հայաստանի քաղաքացիներ»,– հայտարարել է Ֆրանսիայում միջռեգիոնալ դատախազության մամլո քարտուղարը:
Հետաքննությունը ցույց է տվել, որ մեղադրյալները ֆրանսիացիների տներից գողացել են տարբեր իրեր, փող, տեխնիկա և այլն: Այս մասին գրում է РИА Новости-ն
Ձերբակալվածները 23-ն են: Նրանց մեջ մեծամասնություն են կազմում հայերն ու վրացիները: