Thursday, 25 06 2026
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ

Արմեն Գևորգյանը դրական է համարել Արարատի մարզի հավաքագրման տեմպերը

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ:

Համայնքերում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասով վերանորոգվել են դպրոցները, Վերին Արտաշատում` նաև մանկապարտեզը:

Փոխվարչապետը ծանոթացավ կատարված աշխատանքներին:
Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին և երկրորդ մասերի իրականացմանն առնչվող հարցերին առնչվող քննարկումներին մասնակցել են Տարածքային կառավարման նախարարության և մարզպետարանի պատասխանատուները:

Փոխվարչապետին զեկուցվել է, որ ծրագրի առաջին մասով աշխատանքները հիմնականում կատարվել են. դրանում ընդգրկված 84 ծրագրերից աշխատանքներն արդեն ավարտվել են 82-ում, իսկ Մասիսի թիվ 7 մանկապարտեզը սնող գազատարի կառուցման և Վեդու մշակույթի տան հիմնանորոգման` ծրագրի առաջին մասով նախատեսված աշխատանքները կավարտվեն մինչեւ դեկտեմբերի 1- ը:

Երկրորդ մասում ընդգրկված 41 ծրագրերից սկսվել և ընթացքի մեջ են 8-ի աշխատանքները: Ծրագրի երկրորդ մասով մարզի համայնքներում հիմնականում վերանորգվելու են կրթական, առողջապահական հաստատություններ, ներհամայնքային ճանապարհներ:

Բացի վերանորոգման աշխատանքներից, իրականացվելու են նաև խոշոր ծրագրեր, օրինակ` Այնթապում կկառուցվի նոր մանկապարտեզ, կմաքրվի Արտաշատի քաղաքային` ճահիճի վերածված լիճը և կբարեկարգվի հարակից տարածքը:

Խորհրդակցությանը ներկայացվել են նաև մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասն ամիսների կատարողականի ցուցանիշները:

Նոյեմբերի 1-ի դրությամբ Արարատի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 3,6 մլրդ դրամի դիմաց կազմել են 3, 5 մլրդ դրամ (կատարողականը` 95.9%): Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 91.8%, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,2 %-ով:

Որոշակի նվազում է արձանագրվել գույքահարկի հավաքագրման մասով. կատարողականը կազմել է 78 %` 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1.1 %-ով:

Այս հարկատեսակի հավաքագրման մասով հիմնականում նվազում է նկատվում Արտաշատ, Վեդի, Այգեստան, Արալեզ, Արգավանդ, Գեղանիստ, Հովտաշատ, Նիզամի, Նորաշեն, Մարմարաշեն, Նոր Ուղի, Ջրաշեն, Սայաթ-Նովա, Վանաշեն համայնքներում:

Փոխվարչապետն ընդհանուր առմամբ դրական համարել հավաքագրման տեմպերը:

Փոխվարչապետին զեկուցվել է նաև մարզում գյուղատնտեսական իրավիճակի մասին: Տեղեկացվել է, որ ավարտին են մոտենում աշնանացանի աշխատանքները: Արդեն մոտ 4100 հա հողատարածքում ցանք է կատարվել, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 125 հեկտարով:

Մարզում այս տարի արտադրվել է 94600տ խաղող` 1281տ-ով ավելի, քան նախորդ տարի, մթերվել է 67687,7տ, որի դիմաց վճարումները կատարվել են 90%-ով: Արտադրված 26 300տ ծիրանի մեծ մասն արտահանվել է ՌԴ: Նշվեց, որ բերքի սպառման հարցում խնդիրներ չեն առաջացել:

Պահածոների գործարանների կողմից մթերվել է 26614տ բանջարեղեն եւ 486.8տ պտուղ, գյուղացիական տնտեսություններին վճարվել է մթերված բերքի գումարի 85%-ը:

Ներկայացվել է նաև համայնքների գլխավոր հատակագծերի, համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների կազմման ընթացքը:

Տեղեկացվել է, որ այս տարի սկսվել է Մասիս և Այգավան համայքների գլխավոր հատակագծերի մշակման գործընթացը:

Ա. Գևորգյանը մարզպետին հանձնարարել է համայնքի ղեկավարներին հորդորել աշխատանքները կազմակերպել համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների:

Անդրադարձ է կատարվել նսև մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, ինչպես նաեւ զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:

Արարատի մարզում ևս փոխվարչապետն առանձին խորհրդակցություն է անցկացրել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների, Ճանպարհային ոստիկանության հաշվառման քննական բաժինների ղեկավարների մասնակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում