Facebook-ի օգտատեր Գոհար Սիմոնյանն իր էջում գրում է.
Սյունյաց Շաքի գյուղի դպրոցում սովորող 180 աշակերտներից (խորհրդային ժամանակներում թիվն անցնում էր 700-ից) 50-ը ընդհանրապես չի կարողացել վճարել գրքերի ու գրենակա պիտույքների համար, մնացածից մի ստվար հատված էլ` դժվարացել է:
World vision-ը օգնում է, որ հիմա դպրոցը ջերմոց կառուցի, վարունգ-լոլիկ աճեցնեն, էդ փողով գիրք ու տետր գնեն երեխաների համար: Այսպիսով` երեխաներից խլվում է նրանց մանկությունը, որովհետեւ խաղալու և նորմալ սովորելու փոխարեն նրանք ստիպված են «կոլխոզի աշխօր»-ով մտահոգվել: Ահա այսպիսի` Առաջ, Հայաստան…








































