Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները երեկ քննարկել են Ադրբեջանի տարածքում գտնվող և Ռուսաստանի կողմից վարձակալված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) համատեղ օգտագործման պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու հարցը։
Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Անատոլի Սերյդուկովն ու Սաֆար Աբիևը հանդիպել են Ալմա Աթիում տեղի ունեցած ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների 61-րդ նստաշրջանի շրջանակներում։
Հիշեցնենք, որ Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման ժամկետն ավարտվում է 2012 թվականին։ Վերջին շրջանում Ադրբեջանը Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ Ռուսաստանից շարունակ պահանջում է բարձրացնել վարձավճարը, հավելյալ միջոցներ ձեռնարկել ՌՏԿ-ի գործունեության պատճառով շրջակա միջավայրին հասցված վնասը չեզոքացնելու համար, կայանի անձնակազմում ավելացնել ադրբեջանցիների քանակը, առանց պաշտոնական Բաքվի թույլտվության՝ կայանից ստացված տվյալները չհաղորդել երրորդ երկրի։