«ՀԺ»-ն գրում է, որ Արաբկիրի հարկային տեսչությունը նախօրեին ստուգումներ է սկսել գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող ձեռնարկություններում։
«Մեր տեղեկությունը երեկ հաստատեց նաև ինքը՝ Սիլվա Համբարձումյանը։ Ստուգվում է նրան պատկանող «Կալաչ» ընկերությունը։ Սա այն հացի գործարանն է, որը գործարարը գնել էր Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանից։
Ս. Համբարձումյանը վերջին շաբաթվա ընթացքում լուրջ կոնֆլիկներ ունի Սյունիքի մարզպետի հետ»,- հավելում է «Հժ»-ն։