«Վերջին շրջանում Երևանի կենտրոնում հաճախ կարելի է տեսնել ՀՀ տրանսպորտի և կապի ՕԵԿ-ական նախարար Մանուկ Վարդանյանին ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի հետ զբոսնելիս: Այս իրողությունը մի փոքր տարօրինակ է` հաշվի առնելով այն փաստը, որ «վերջին մարդը», ով «մտերմություն է արել» Կարամելի Հարութի հետ, եղել է Մարգար Օհանյանը, որը հիմա բանտում է»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
Թերթի տեղեկություններով` ՕԵԿ-ում Էլ այնքան հիացած չեն և անգամ կասկածում են, որ Մանուկ Վարդանյանը կուսակցության ներսից ինֆորմացիա է հանում Գագիկ Ծառուկյւսնի հետ բավական մտերիմ Հարություն Ղարագյոզյանի հետ զբոսանքների արդյունքում:











































