ՀՖՖ մամուլի ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի որոշման կարգը հետևյալն է`
1. Տարվա լավագույն ֆուտբոլիստի անվանակարգի որոշման իրավունքը տրվում է
1. ՀՖՖ գործկոմի անդամներին
2. 2011թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ակումբների նախագահներին
3. 2011թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի գլխավոր մարզիչներին
4. 2011թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ավագներին
5. 2011թ. Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարներին և տեսուչներին
6. ԶԼՄ-ների ներկայացուցիչներին
2. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում ցուցակի մեջ ընդգրկվում են `
ա/ Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների կողմից սահմանված ժամկետում ներկայացված իրենց թիմի հինգ ֆուտբոլիստի թեկնածությունները:
բ/ ՀՖՖ կողմից ներկայացված տվյալ մրցաշրջանում ազգային և երիտասարդական հավաքականներում հանդես եկած ֆուտբոլիստների թեկնածությունները:
Եթե ակումբի կողմից առաջարկած տարբերակում կա ազգային կամ երիտասարդական հավաքականների ֆուտբոլիստի ազգանունը, ապա այն ընդգրկվում է ցուցակի մեջ միայն մեկ անգամ:
3. Քվեարկողներին առաջարկվում է վերը նշված սկզբունքով կազմված ֆուտբոլիստների ցուցակը, որոնցից պետք է ընտրել լավագույն երեքին:
Ակումբների ներկայացուցիչները չեն կարող քվեարկել ցուցակում նշված իրենց ակումբի թեկնածուի համար:
Քվեաթերթիկը պետք է ներկայացնել ՀՖՖ փակ ծրարով:
4. Միավորների հաշվառումը կատարվելու է հետևյալ կարգով. 1-ին տեղ` 5 միավոր, 2-րդ տեղ` 3 միավոր, 3-րդ տեղ` 1 միավոր:
5. Միավորների հաշվառումը կատարվում է ՀՖՖ մամուլի քարտուղարության կողմից և արդյունքները հրապարակվում են:








































