Աթենքում ոստիկանները ցուցարարներին հեռացնելու համար ստիպված արցունքաբեր գազ են օգտագործել: Այսօր երկրի մայրաքաղաքում ռազմական դիկտատուրայի դեմ ապստամբության 1-ամյա տարեդարձին նվիրված ցույց էր կազմակերպվել:
BBC-ն հայտնումէ, որ ոստիկանները գնացել են այս քայլին այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են քարեր ու ձվեր նետել նրանց վրա:
Մի քանի հազար մարդ մասնակցել է Պոլիտեխնիկական ինստիտուտից դեպի ԱՄՆ դեսպանատուն ուղղված ավանդական երթին: Այս տարի երթին միացել են նաև այն մարդիկ, ովքեր կողմնակից չեն տնտեսական խիստ բարեփոխումներին:
Հերթական անախորժություններից խուսափելու համար մոտ 7000 ոստիկան է մասնակցել անվտանգություն ապահովելու գործընթացին:











































