Ըստ In Touch ամսագրի հաղորդման՝ Միդլթոնը, որն ապրիլին ամուսնանալով Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի հետ` գրավեց համաշխարհային հասարակության ուշադրությունը, վեց շաբաթական հղի է:
Ամսագիրը հայտնում է, որ պալատականներից մեկի հավաստմամբ՝ Քեմբրիջի դուքսը և դքսուհին մանկական երեք սենյակ են պատրաստում իրենց երեխայի համար:
Ինչ վերաբերում է երեխայի անվանը, պալատականն ասել է, որ տղա ծնվելու դեպքում Էդվարդը, Ֆիլիպը կամ Մայքլը հավանական անուններն են, իսկ աղջիկ ծնվելու դեպքում` Ալիս կամ Րոուզ: Զույգը ինչ-որ ավանդական անուն է ուզում իրենց երեխայի համար:
In Touch-ը նաև նշում է, որ արքայազնը ցանկանում է դուստր ունենալ:
Տեսանյութը դիտելու համար սեղմեք այստեղ: