Իտալական «Ֆիորենտինա»-ի 10-ամյա հրաշամանուկ Պիերո Լենտին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետաքրքրությունների ոլորտում: Անգլիական ակումբի սկաուտներն արդեն ֆուտբոլիստի կարողությունների վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել Ալեքս Ֆերգյուսոնին:
Նշենք, որ Լենտին կարող է դառնալ «Մանչեսթեր»-ի` վերջին ժամանակների 3-րդ խոստումնալից ձեռքբերումը:
Ավելի վաղ անգլիական Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչները պայմանագիր էին ստորագրել «ՊՍՎ»-ի 15-ամյա ֆուտբոլիստ Անդրեաս Պերեյրայի և 5-ամյա Չարլի Ջեքսոնի հետ:










































