«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ նոյեմբերի 16-ին` ժամը 16.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, Գյումրիի Օզանյան փողոցից բերման են ենթարկել Գյումրիի բնակիչ, նախկինում դատապարտված 54-ամյա մի տղամարդու:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է ներարկիչ` դեղնավուն հեղուկով:
Բերման ենթարկվածը հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը` դեղամիջոցից պատրաստված թմրանյութ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:











































