Քաղցած պիրանիաների վտառները «հերթապահություն են սահմանել» Բրազիլիայի լողափերում` հարձակվելով հանգստացողների վրա: Մահվան դեպքեր չեն գրանցվել, սակայն վերջին երկու շաբաթների ընթացքում վիրավորվել է առնվազն 15 մարդ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, մասնագետները կարծում են, որ պիրանիաների ագրեսիվ վարքի պատճառը տարվա այս եղանակին ջրի չափազանց ցածր մակարդակն է: Նրանք կարծում են, որ խնդիրն ինքն իրեն կլուծվի հունվարին սկսվող հորդառատ անձրևների ժամանակ:
Առայժմ տեղի իշխանությունները չեն փակել առավել վտանգավոր լողափերը` սահմանափակվելով այդ վայրերում նախազգուշական ցուցանակներ փակցնելով: