ՀՀ Ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը չեղյալ է համարել գեներալ-մայոր Էդիկ Ղազարյանի պայմանագիրը: Ղազարյանը ոստիկանապետի խորհրդականն էր, նաև կատարում էր ոստիկանության շտաբի պետի պարտականությունները:
Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Գառնիի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մանվել Անդրեասյանը:
Ոստիկանության գնդապետ Վարդան Հովսեփյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ և նույն վարչության 3-րդ վարչության պետ:









































