Լեգենդար Rolling Stones երաժշտական խմբի անդամ Ռոնի Վուդը որոշել է զբաղվել ժամերի արտադրությամբ:
Ինչպես հաղորդում է РБК-ն, միավորվելով ժամացույցներ արտադրող Bremont ընկերության հետ՝ Վուդը ստեղծել է B1 Marine քրոնոմետր, որը վաճառքի կհանվի սահմանափակ քանակով: Ռոքերական ժամացույցներից մեկն արդեն դարձել է լոնդոնյան ցուցահանդեսի նմուշ:
Ռոնալդն ակտիվ մասնակցություն է ունեցել ժամացույցների դիզայնի աշխատանքներում, իսկ Bremont-ի մասնագետները զբաղվել են հիմնականում տեխնիկական սարքավորումների հարցերով: Քրոնոմետրը ժամանակը նշում է աշխարհի երեք ժամային գոտիներում, ունի անջրաթափանց կաղապար:
B1 Marine-ի ներքին դետալները պատրաստված են ոսկով: Ուշագրավ է, որ ռոքերական ժամացույցների բոլոր 14 նմուշները զարդարված են Ռոնի Վուդով. դրանց վրա պատկերված են նրա բուռն կյանքի տարբեր փուլեր:
Քրոնոմետրի արժեքն առայժմ հայտնի չէ:










































