Ֆրանսիայի ոստիկանությունը երեքշաբթի երեկոյան Փարիզում քանդել է «Գրավեք Ուոլ Սթրիթը» կարգախոսով անցկացվող ցույցի մասնակիցների ճամբարը: Այս մասին հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
Ֆրանսիացի «օկուպանտները» նոյեմբերի 4-ին վրանային ճամբար էին խփել, որտեղ հավաքվել էր մինչև մի քանի 100 մարդ: Երեկ երեկոյան ոստիկանության ուժերը շրջապատել են ճամբարը և քանդել այն: Ձերբակալվածներ և տուժողներ չեն եղել:
Ցուցարարներն իշխանությունների այդ քայլը համարում են «ֆաշիստական» և «ժողովրդավարությանը ոչ հարիր»: Նրանք փորձում են նոր ճամբար ստեղծել:











































