Pink Floyd խմբի կիթառահար Դևիդ Գիլմորի որդեգրած որդին` Չառլի Գիլմորը, ազատվել է բանտից:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, Չառլին 16-ամսյա ազատազրկման էր դատապարտվել 2011 թվականի հուլիսին: 21-ամյա ուսանողը այդպիսի պատժի էր արժանացել 2010 թվականի դետեմբերին Լոնդոնում տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցելու համար: Ուսանողներն իրենց բողոքն էին արտահայտում ուսման վարձավճարների բարձրացման դեմ, որն ավարտվել էր ոստիկանների հետ ընդհարումով:
Բողոքի ցույցի ժամանակ Չառլի Գիլմորը մասնավորապես կախվել է Կենոտրաֆի դրոշից. այդ հուշարձանը խորհրդանշում է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը: Բացի այդ, ուսանողների մի խումբ, որոնց մեջ էր նաև Գիլմորը, հարձակվել է արքայազն Չարլզի ավտոմեքենայի վրա: Որոշ տեղեկություններով, խուլիգանական գործողությունների ժամանակ երիտասարդները եղել են թմրանյութերի ազդեցության տակ: Չնայած Չառլին բանտից ազատվել է ժամկետից շուտ, սակայն մնացած ամիսներին գտնվելու է տնային կալանքի տակ:









































