Aviation Capital Group ամերիկյան լիզինգային ընկերությունը պատվիրել է 2,7 միլիարդ դոլար արժողությամբ Airbus A320neo 30 ինքնաթիռ:
Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, այն արդեն երկրորդ բազմամիլիոնանոց պայմանագիրն է, որը կնքվել է եվրոպական ավիաարտադրող ընկերության կողմից Դուբայում տեղի ունեցող ավիաշոուի երրորդ օրվա արդյունքում: Նոյեմբերի 14-ին Airbus-ը քուվեյթյան ALAFCO ընկերության հետ պայմանավորվել է 4,6 միլիարդ դոլարով 50 A320neo վաճառքի մասին:
Ընդհանուր առմամբ, AGC-ը պատվիրել է 98 ինքնաթիռներ A320 տարբեր մոդիֆիկացիաներով` հանդես գալով իբրև Airbus-ի խոշորագույն գնորդներից մեկը: Տվյալ ինքնաթիռը հետաքրքրություն է առաջացրել իր տնտեսող հատկության շնորհիվ:
Ներկայումս Airbus-ը ստացել է ավելի քան 8100 A320 ընտանիքի ինքաթիռների պատվեր, որոնցից 4800-ը արդեն ուղարկվել են 340 պատվիրատուներին:
Շնորհիվ նախկին երկու հաջողակ գործարքների, Airbus-ը իր ցուցանիշով մոտեցել է հիմնական մրցակցին` Boeing-ին, որը Դուբայի ավիաշոուի առաջին օրը 18 միլիարդ դոլարով վաճառել է 50 երկարընթաց B777 ինքնաթիռներ:








































