Ըստ ՎԶԵԲ-ի հետազոտությունների` Հայաստանում գրանցվել է վերջին 4 տարիներին ժողովրդավարությանն աջակցելու ամենաբարձր մակարդակը` 28 տոկոս:
Արդյունքում Հայաստանը տարածաշրջանում 26-րդ դիրքից տեղափոխվել է 2-րդ:
Ինչպես հաղորդում է «Վեդոմոստին» բիզնես թերթը, այս մասին վկայում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Ճգնաժամը և անցումային գործընթացը մարդկանց աչքերով» (Crisis and Transition: The People’s Perspective) հետազոտության տվյալները:
ԱՊՀ-ում և Հարավային Եվրոպայում աջակցությունը ժողովրդավարությանը, ճգնաժամի հետևանքով աճել է: Ինչպես գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը, այսօր Լոնդոնում ՎԶԵԲ-ի կենտրոնակայանում տեղի կունենա հետազոտության շնորհանդեսը:
«Ճգնաժամը ստիպել է մարդկանց, ովքեր ապրում էին ավելի ազատ հասարակարգում և ովքեր ավելի խիստ են զգացել ճգնաժամի հետևանքները, ընդվզել առկա ժողովրդավարական քաղաքական համակարգի դեմ:
Իսկ նրանք, ովքեր ապրել են ավելի ավտորիտար միջավայրում, հակառակը` ճգնաժամից հետո դարձել են ժողովրդավարական փոփոխությունների ուժեղ աջակիցներ»,- գրել են զեկույցի հեղինակները:
Հետազոտությունների համաձայն`ԱՊՀ երկրների ու Հարավային Եվրոպայի երկրներում ժողովրդավարության ամենաբարձր ցուցանիշներ են ցուցաբերում Թուրքիան, Չեռնոգորիան, Մոնղոլիան, Ուզբեկստանը, Ալբանիան, Տաջիկստանը, Վրաստանը, Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը:
«Այդուհանդերձ, ժողովրդավարությանն աջակցելու ցուցանիշներն առավել նվազել են Սլովակիայում. Սլովենիայում, Հունգարիայում, Սլովակիայում: Վերջինում ցուցանիշները նվազել են 20%-ով»,- նշում են հետազոտության հեղինակները: