Հանրահայտ իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսն անգլիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշեց, որ ինքը հնարավորություն ուներ իր կարիերան շարունակելու Ռուսաստանում.
«Ես մերժել եմ ռուսական ակումբի՝ ինձ առաջարկվող միլիոնները, քանի որ գերադասում եմ աշխատել Եվրոպայում: Ցանկանում եմ աշխատել մի ակումբի հետ, որն ունի մեծ հավակնություններ և ի զորու է հաղթել Չեմպիոնների Լիգայում»:
Հիշեցնենք, որ Բենիտեսի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էր Մոսկվայի «Սպարտակ»-ը:








































