Երբ անցած տարի հայտնաբերվեց Google-ի ինքնակառավարվող ավտոմեքենան, այն շատերին ապշեցրեց, և սկսվեցին խոսակցություններ այն մասին, որ Google-ն ունի գաղտնի լաբորատորիա, որտեղ նման նորամուծություններ հաճախ են արվում: Եվ այսօր The New York Times-ի արած հաղորդմամբ, նման լաբորատորիա իրականում գոյություն ունի, որը կոչվում է Google X:
Ինչպես հաղորդում է Times-ը, Google X-ը գաղտնի հետազոտությունների և զարգացման լաբորատորիա է, որտեղ Google-ը ծախսում է միլիարդավոր դոլարներ` փորձարկելու և ստեղծելու համար այն ամենը, ինչը կարող է համարվել ապագայի տեխնոլոգիա: Ըստ զեկույցի՝ Google-ն ունի ինժեներներ, ովքեր աշխատում են այնպիսի սարքավորումների վրա, ինչպիսիք են օգնական ռոբոտները, ինտերնետի օգնությամբ աշխատող սառնարանները և ճաշամանները, ինչպես նաև տարածական վերելակները (հայեցակարգ, որին առարկել էր գիտական գեղարվեսական գրականության ներկայացուցիչ Արթուր Ս. Քլարկը):









































