«Առաջին լրատվական»-ին ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 14-ին` ժ. 05.40-ին, Երևանից ահազանգ է ստացվել, որ շմոլ գազից թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի 22-րդ բնակարանի բնակիչներ, 1997թ. ծնված Արսեն և 1992թ. ծնված Արծվիկ Կարապետյանները:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: