Փոփ աստղ Ջասթին Բիբերը այլևս «Բարսելոնա»-ի երկրպագու չէ:
Կանադացի «դավաճան»-ն այցելել է «Չելսի»-ի մարզմանը, որի ավարտից հետո լուսանկարվել է Ֆրենկ Լեմպարդի հետ: Այնուհետև Բիբերը նկարները
տեղադրել էր Twitter-ի իր էջում և գրել. «Մարզում՝ իմ սիրելի ֆուտբոլիստների
հետ»:
17-ամյա կանադացին ս.թ. ապրիլին այցելել էր Իսպանիայի առաջնության գործող
չեմպիոն «Բարսելոնա»-ի մարզմանը և Չավիի հետ լուսանկարվելուց հետո
իր նույն սրտաբուխ խոսքերը Twitter-ի իր էջում գրել էր նաև այդ ժամանակ:


































