Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Ժամանակն անում է իրենը

Հայաստանի ներկայիս տնտեսա-քաղաքական և հասարակական իրավիճակը ունի մի շարք առանձնահատկություններ՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ նախընտրական շրջաններ կամ պարզապես քաղաքական թեժացումներ էին լինում: Այդ առաձնահատկություններից մեկն էլ այն է, որ Հայաստանում փոխվել են «ելքի» տեղերը, կամ անելանելիության զգացումներն են տեղերով փոխվել: Գրեթե միշտ Հայաստանում հասարակությունն է ունեցել անելանելիության զգացում: Հատկապես վերջին տարիներին մարդիկ մշտապես հուսահատվել են և համարել, որ, միևնույն է, երկրում ոչինչ փոխել չի ստացվելու, ամեն ինչ բախվում է ուժին և կոտրվում, սպանվում կամ եթե ողջ է մնում, ապա ստիպված է լինում մտածել ընդամենը հեռանալու մասին, քանի որ այլ ելք չկա:

Սա, իհարկե, վերջին տարիներին հասարակական տրամադրությունների ոչ բացարձակ, բայց ընդհանուր պատկերն է: Սակայն ներկայումս այն կարծես թե փոխվել է, և «ելք չկա» տարբերակը, թերևս, ավելի ու ավելի հաճախ է շրջանառվում իշխանական շրջանակներում, ավելի ու ավելի է զգացվում իշխանության տրամադրություններում: Բանն այն է, որ մշտապես վարչահրամայական և ուժային մեթոդները ելք համարող իշխանությունը ներկայումս զգում է այդ առումով իր անելանելիությունը: Իշխանությունը դեռ չի հրաժարվել այդ մեթոդներից, սակայն նկատելի է, որ նա կամաց-կամաց հրաժարվում է դրանց արդյունավետության ակնկալիքներից՝ հասկանալով, որ այժմ գործ ունի բոլորովին այլ հասարակական պրոցեսների հետ, որոնք կամաց-կամաց ստիպում են վարչահրամայական և ուժային մտածողությունից անցնել կոմպրոմիսային տրամադրության:

Իշխանությունն է ներկայումս հայտնվել անելանելի վիճակում, քանի որ հասկանում է, որ այդպես շարունակել այլևս չի կարող, բայց միևնույն ժամանակ էլ գիտակցում է, որ ունակ չէ, պատրաստ չէ շարունակել նոր ձևով, քանի որ անխուսափելիորեն տեղի է տալու հանրությանը: Ներկայումս Հայաստանի իշխանական համակարգը, մեծ հաշվով, ավելի շատ դիմադրում է անելանելիության զգացումին, քան հասարակությանը: Հասարակությանն իշխանությունը արդեն իսկ հանձնվել է, պարզապես դեռ չի ճանաչել իր կապիտուլյացիան, դիմադրում է իր կապիտուլյացիային: Սակայն շրջադարձը արդեն առկա է, քանի որ եթե նախկինում հանրությունը չգիտեր ինչ անել, ապա այժմ ինչ անելու խնդիրը իշխանության դաշտում է, ինչով էլ, թերևս, պայմանավորված է իշխանության վերջին շրջանի ակտիվությունը:

Դա ելքի ինտենսիվ որոնում է, ինչը աննախադեպ դրսևորումներ է ունենում, երևի թե, հենց այն պատճառով, որ իշխանությունն առաջին անգամ է հայտնվում անելանելիության առաջ: Ի դեպ, հենց այդ պատճառով է նաև, որ իշխանության ներկայացուցիչները անելանելիությունից սկսել են արդեն նույնիսկ արտագաղթել, ինչպես Կարեն Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում